Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արգամիչը բոլորից լավ գիտի իր կադրերի որակը

Արգամիչը բոլորից լավ գիտի իր կադրերի որակը
11.12.2014 | 17:24

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը նախարարներին հանձնարարել է հրապարակայնորեն, ասուլիսներով ամփոփել տարին: Սա նույնիսկ ողջունելի է, որովհետև մեծացնում է նախարարների պատասխանատվությունը հասարակության առաջ, նաև շարքային մահկանացուներիս հնարավորություն է ընձեռում, որպեսզի գոնե մոտավոր պատկերացում կազմենք այս կամ այն ոլորտի վիճակի, հնարավոր տենդենցների մասին: Այլ խնդիր է, որ նախարարների ամփոփիչ ասուլիսները հաճախ ձևական բնույթ են կրում ու նմանվում են գերատեսչական միջոցառումների, որոնցում խորքային հարցերը, որպես կանոն, անտեսվում են:

Բայց այսօր վարչապետը նաև կարևոր հորդոր-պահանջ է հասցեագրել իր ենթականերին: «Կցանկանայի, որ նախարարներն ասուլիսների ժամանակ ավելի կոռեկտ լինեն և լրագրողներին շահարկման թեմաներ չտան: Դա շատ կարևոր է»,-ասել է նա:
Անկեղծ ասած, չէի սպասում, որ մեր վարչապետն այսքան անկեղծ կլինի:
Իսկապես, մեր պաշտոնյաներին բնորոշ է ոչ կոռեկտ վարքագիծը, և հաճախ որևէ ասուլիսի առանցքային թեման շրջանցվում, երկրորդական է դառնում, որովհետև մեր պետական այրերը` իրենց որևէ արարքով կամ խոսքով, դառնում են սկանդալային տասնյակ նյութերի, հրապարակումների «հերոսներ»:
Մյուս կողմից՝ լրագրողներն ինչ-որ բան շահարկողներ չեն ու հիմնականում անաչառ լուսաբանում են պաշտոնյաների ասուլիսները, ներկայացնում են նրանց խոսքը, եթե բանախոսներն ակնհայտորեն չեն զբաղվում սեփական PR-ով կամ չեն փորձում լրագրողների միջոցով մանիպուլացնել հասարակական կարծիքը:
Շատ ավելի մեծ հարգանքի է արժանի այն նախարարը, ով անկեղծորեն ներկայացնում է տնտեսության վրա ազդող ներքին և արտաքին գործոնները ու կանխատեսում, ենթադրենք, տնտեսության կանխատեսված աճի թերակատարում կամ գնաճի ավելի բարձր մակարդակ, քան ոլորտային այն պատասխանատուն, ով, ասենք, արդեն գիտի, որ գազի սակագինը բարձրանալու է, սակայն «ջայլամային համառությամբ» լուսավոր մտացածին իրականություն է պատկերում:
Այս դեպքում շատ լավ կլինի, որ տարեվերջյան ասուլիսների պատրաստվող մեր նախարարները ոչ թե ձևի, այլ բովանդակության մասով անսան իրենց ղեկավարի հորդորին, պահանջին:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ